Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայաստանում պերսոնալիզացված ավտորիտարիզմ է

Հայաստանում պերսոնալիզացված ավտորիտարիզմ է
21.11.2024 | 07:18

«Իմ նախաձեռնությամբ դադարեցնում եմ պատգամավորական լիազորություններս»,- գրել է ՔՊ խմբակցության անդամ Նարեկ Զեյնալյանը:

Այս պարագայում՝ «իմ նախաձեռնությամբ» արտահայտությունը պետք է հասկանալ՝ «Փաշինյանի ցուցումով»:

Զեյնալյանը դարձավ ԱԺ հայտնի միջադեպի զոհը, կասկած չկա, որ նույն ճակատագրին արժանանալու է Հովիկ Աղազարյանը, որին նույնիսկ կարող են ազատազրկել՝ հաշվի առնելով, որ նրա դեմ Հակակոռուպցիոն կոմիտեում ցուցմունք կա:

Զեյնալյանին չեմ ճանաչում, Աղազարյանին մի առիթով ասել եմ, որ նա ՔՊ-ում полезный идиот-ի դեր է կատարում, ինչի հետևանքով նրա համար մի օր «խիարը թարս է բուսնելու»:

Հայաստանում պերսոնալիզացված ավտորիտարիզմ է, որտեղ գործադիրի ղեկավարը բացահայտ նշանակում և ազատում է նաև պատգամավորներին:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 24640

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ